Սա ՀԱՊԿ–ի թեստավորումը չէ. սա Շուշիի պատմության շարունակությունն է: Եվ եթե 80 ադրբեջանցի զինվորներ հանգիստ մտնում են Հայաստանի տարածք ու գրավում որոշ կետեր, ապա Հայաստանը, որպես պետություն, գործնականում գոյություն չունի. գրում է թելեգրամյան Старше Эдды ալիքը։

«Գործողությունների ալգորիթմներ կան պետական սահմանն անցնելիս: Լավ, սահմանազատման գիծ չկա: Բայց երբ չկա, երկու կողմերի զինվորները զբաղեցնում են այն դիրքերը, որոնք նրանք համարում են իրենցը: Եվ նրանց ռազմական հրամանատարները տալիս են անհրաժեշտ հրամանները և պատրաստում հրահանգներ, թե ինչպես վարվել այս կամ այն դեպքում:

Մենք շարունակում ենք դիտարկել յուրօրինակ պատկեր պետական իշխանությունների և ռազմական ղեկավարների լիակատար անկարողության մասին: Ովքեր կռվում են Երևանում՝ թողնելով իրենց երկիրը ճակատագրի քմահաճույքին», – գրում է ալիքը։

Ի պատասխան Старше Эдды թելեգրամյան ալիքի գրառման՝ ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը գրում է, որ կա Հայաստանի սահմանային խախտում, այսինքն՝ նրա տարածքային ամբողջականության սպառնալիք. «Դա ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի իրավասությունն է՝ ըստ պայմանագրի։ Այն մասին, թե ինչպես են իշխանությունները Երևանում պահում իրենց, առանց մեկնաբանության։ Ամեն ինչ, առանց այդ էլ պարզ է»։