Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով, ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին, եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի զինվորին։ Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եթե հաջողվի՝ մշտական դարձնելը։

Կարեւոր նպատակ է ՀՀ-ի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանները վերականգնելը, իսկ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ [Նիկոլ Փաշինյան]