Թուրքիան մտադիր է վերանայել իր քաղաքականությունը ԱՄՆ հանդեպ՝ Ռուսաստանի հետ ունեցած տարակարծությունների պատճառով։ Այս մասին հայտնում է ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին։

Ըստ հաղորդման, Անկարան հույս ունի, որ կկարողանա բարելավվել հարաբերությունները ԱՄՆ հետ եւ հասնել ռազմական համաձայնագրի կնքմանը։ Միաժամանակ, Անկարայում նաեւ հույս ունեն, որ ԱՄՆ-ն կօգնի հաղթահարել ՆԱՏՕ-ի ներսում ունեցած հակասությունները։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր սերտացմանը նպաստում են ինչպես հակասությունները Ռուսաստանի հետ՝ Սիրիայում, Լիբիայում, եւ Ղարաբաղում, այնպես էլ ԵՄ՝ իր դեմ հնարավոր սանկցիաների կիրառումը։

Չի բացառվում, որ Անկարան հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի՝ ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ին ինտեգրելուց, որպեսզի խուսափի Վաշինգտոնի սանկցիաներից։