Լրագրող Լուիս Վենտուրան, ով ընկերություն է արել աշխարհի 1986թ. չեմպիոն Դիեգո Մարադոնայի հետ, խոսել է նախկին ֆուտբոլիստի ֆինանսական խնդիրների մասին:

Ըստ Վենտուրայի՝ լեգենդար ֆուտբոլիստը ծախսել է իր ողջ կարողությունը:

«Վերջերս Դիեգոն ապրում էր միայն համեստ աշխատավարձով: Իրականում նա մահացավ աղքատության մեջ: Նրա գրեթե ողջ կարողությունը գողացել էին, իսկ ինչ մնացել էր, Մարադոնան ինքն էր տալիս։ Նա ոչ մեկին չէր կարողանում մերժել, ով իրենից գումար էր խնդրում», – Վենտուրային է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Լեգենդար ֆուտբոլիստը մահացավ նոյեմբերի 25-ին, սրտի կանգից, 60 տարեկան հասակում: