Ադրբեջանցի զինվորականները սկսել են ուժ կիրառել, որպեսզի դուրս բերեն հայկական ուժերին, որոնք կարողացել էին պահել Հադրութի շրջանի 3 գյուղեր։

Հիշեցնեմ, որ Հադրութի շրջանից 3 գյուղ մնացել էր հայկական ուժերի վերահսկողության տակ, բայց հայկական իշխանությունները այդպես էլ չպահեցին այդ տարածքները։

Համաձայն նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի, կողմերը կանգնում էին այն բնագծերում, որտեղ որ գտնվում էր զորքը։ Ուստի հայկական կողմը ուներ բոլոր իրավունքները այս տարածքները պահելու։