Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել Արցախում բարձր տեխնոլոգիաների պարկ կառուցելու մասին։


РИА новости-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի ինովացիոն գործակալության և թուրքական GOSB տեխնոպարկի միջև։ «Ղարաբաղը բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ռեգիոն դարձնելը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության տնտեսության և առաջընթացի համար։ Այդ նպատակով ծրագրվում է Ղարաբաղում ստեղծել տեխնոպարկեր, ինովացիոն կենտրոններ»,-ասվում է Ադրբեջանի ինովացիոն գործակալության հաղորդագրության մեջ։