Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ժամանել է Հայաստան և այցելել ծանր վիրավորում ունեցող զինվորներից մեկին «Աստղիկ» հիվանդանոցում: «Երիտասարդը 27 տարեկան է, «Սմերչ»-ի հրթիռակոծության տակ է հայտնվել Շուշիում՝ կորցնելով ոտքը, ձեռքը, ստանալով ծանրագույն տրավմաներ որովայնի ու աճուկի հատվածում:

Նրան սպասվում է երկարատև ու ծանր վերականգնողական շրջան և բազմաթիվ նորանոր վիրահատություններ, ներառյալ՝ աճուկային հատվածում: Չգիտեմ՝ նման վիրահատություններ Հայաստանում արվում են, թե ոչ, բաց տղան ուժեղ է, դիմանում է: Նա հրաշալի ընտանիք ունի: Եթե դուք ունեք գաղափարներ՝ ինչպես տղային վերադարձնել նորմալ կյանքի, ապա ընտանիքը շատ ուրախ կլինի:

Նման վիրահատությունները բավականին եզակի են, բայց կան: ԱՄՆ-ում վերջին տարիներին իրականացվել է շուրջ 1500, իսրայելում՝ 100 նման վիրահատություն: Իհարկե, աստղաբաշխական գումարներ արժեն: Տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ»,- գրել է Լապշինը: