Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում չկա գլխավոր կողմը, կա 2 հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, և եռակողմ համաձայնագիր:

Նրա խոսքով՝ 3 երկրների առաջնորդների հայտարարության դրույթների իրականացման համար, ռուս զինվորականները, ռուսական հումանիտար առաքելությունը համակարգում է իր գործողությունները թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների հետ: