Թուրքիան ամբողջապես վճարել է մատակարարված ռուսական С-400 համակարգերի դիմաց։ Այս մասին հայտարարել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը, ըստ «Интерфакс» լրատվական գործակալության փոխանցման։

Չեմեզովը մասնավորապես ասել է, որ պայամնագիրը կապված Թուրքիային С-400 համակարգեր մատակարարման հետ, ամբողջովին կատարված է։ Հիշեցնենք որ այս մատակարարման պատճառով սրվել են Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի ներսում եւ ԱՄՆ հետ հատկապես։