«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ընդդիմադիր» ուժերը կա՛մ չեն հասկացել, թե ինչ է հանրային պահանջը, կա՛մ ձևացնում են, թե չեն հասկանում։

Նրանց ոգևորել է մի քանի սուբյեկտների գնահատականը։ Պարզ է, որ Անթիլիասը կպահանջեր հրաժարական, որովհետև հրապարակում դաշնակցությունն է։

Նախկին իշխանությունների հետ սերտաճած Մայր Աթոռը նույնպես կպահանջեր հրաժարական։ Նույնը կարելի է ասել մի քանի համայնքապետերի ու իրենց մտավորական համարողների մասին։

Այո՛, հանրային պահանջի ցուցիչն Ազատության հրապարակում հավաքվող մարդկանց քանակն է, ընդ որում, անկաշառ ու կամավոր եկողների քանակը։

Այս քանակով ցանկացած միջոցառում մարող է։ Այլ բան չէր էլ արող շինել. ժողովրդի հիշողությունն այնքան կարճ չէ, ինչքան կարծում են հրապարակում եղած խմբակի անդամները»։