Ամերիաբանկը շարունակում է ներդնել և գործարկել բանկային հեռավար ծառայություններ, որոնց նպատակն է բոլոր հաճախորդների համար ստեղծել առավել հարմարավետ և ժամանակակից լուծումներ:

Դրամային տարբեր փոխանցումների համակարգերին այսուհետ ավելացել է ևս մեկը` Ameriastream-ը, որը հնարավորություն է ընձեռում գումար փոխանցել աշխարհի ցանկացած կետից: Փոխանցված գումարը կանխիկացվում է բանկոմատի միջոցով` պարզապես մուտքագրելով փոխանցողի կողմից տրամադրված ութանիշ գաղտնաբառը:

Ameriastream-ով գումար փոխանցելու համար պետք է ameriastream.ameriabank.am կայք-էջում մուտքագրել ուղարկողի և ստացողի հեռախոսահամարները, վճարային քարտի տվյալները և փոխանցվող գումարը:

Գործարքի ավարտին համակարգը տրամադրում է ութանիշ գաղտնաբառ, որը պետք նախընտրած անվտանգ ճանապարհով փոխանցել ստացողին: Գումարը կարելի է ստանալ փոխանցումից անմիջապես հետո` բանկոմատի «Առանց քարտի գործառնություններ» բաժնում մուտքագրելով համապատասխան գաղտնաբառը:

Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը` հնարավորություն ընձեռելով օգտվել բանկային ծառայություններից առավել հարմար և արագ տարբերակով: