Երևանում շարունակվում է քաղաքացիների և ընդդիմադիր ուժերի երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երթի առջևից քայլում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ Բաքվում տեղի ունեցավ մեր բոլորի արժանապատվության գետնումը, երբ հանձնված Արցախից առգրավված մեր զինտեխնիկան Ալիևի և Էրդողանի քմծիծաղների ներքո անցավ Բաքվի հրապարակով»,- հայտարարեց Զոհրաբյանը:

«Արծրուն Հովհաննիսյան ստախոսն ասում էր, որ գալու է էն օրը, երբ մեր տանկերը կհասնեն Բաքու: Այո՛, մեր տանկերը հասան Բաքու, բայց պարտված, քարշակների վրա, որովհետև Նիկոլը հանձնեց Արցախը»,- ասաց նա: