Այսօր «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ՝ դեկտեմբերի 11-ին, ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին սպասվում է տնտեսական կոլապս, և ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։ Ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ազատման դիմում ներկայացնելու դեպքում Մհեր Գրիգորյանը կհայտնվի ճաղերի հետևում, քանի որ ԱԱԾ-ն ձեռք է բերել Գրիգորյանի բանկային գործարքների վերաբերյալ տվյալներ, որոնք մի քանի քրեական գործի նյութ կարող են հանդիսանալ։

Տարածված տեղեկությունը ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց փոխվարչապետի օգնական Անի Բաբայանի հետ: Նա մեզ հետ զրույցում ժխտեց և՛ Մհերի Գրիգորյանի դիմում գրելու, և՛ նման խոսակցություն լինելու մասին լուրերը:

«Հերքում ենք: Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Բաբայանը: