Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը իրեն վատ է զգացել կիբերանվտանգության գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ՝ հաղորդում է TGRT- ն:

Օքթայը ելույթ է ունեցել Անկարայի նախագահական պալատում: Ինչ-որ պահի նա դադարել է խոսել, թիկնապահները վազել են նրա մոտ և խնդրել շտապօգնություն կանչել: Միջոցառումն ընդհատվել է:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Օքթայի վիճակի վատթարացման պատճառը սթրեսն էեղել ու արյան մեջ շաքարի մակարդակի անկումը: