Կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը, այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքի էջում կատարված գրառումից։

«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:

Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,-նշված է գրառման մեջ։