Համաշխարհային միջին ջերմաստիճանը 2020 թվականին հասել է 2016 թվականի մակարդակին, որը նախկինում համարվում էր գրանցված ամենատաքը, ասվում է Copernicus Climate Change Service-ի հայտարարության մեջ:

«2011-2020 թվականը ռեկորդային ամենատաք տասնամյակն էր», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, օդերևութաբաններն արձանագրել են, որ 2020 թվականը Եվրոպայում ամենատաք տարին էր: Պարզվել է, որ այն 0,4 աստիճանով ավելի տաք էր, քան 2019 թվականը, որը նախկինում ճանաչվել էր ամենաջերմ տարի:

«Եթե մենք խոսում ենք համաշխարհային ռեկորդի մասին, ապա այժմ հաստատվել է, որ 2016 և 2020 թվականների միջին ջերմաստիճանները շատ մոտ են միմյանց: Այժմ հետագա պարզաբանումների գործընթաց կսկսվի հասկանալու համար, թե ինչպիսին է եղել ջերմաստիճանը», – «ՌԻԱ Նովոստիին» բացատրել է Հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ​​ղեկավար Ռոման Վիլֆանդը: