Մարդու իրավունքների եվրոպական դատարանը զբաղվում է Ադրբեջանում գե րության մեջ հայտնված լիբանանահայ Մարալ Նաջարյանի հարցով։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` հավելելով, որ ՄԻԵԴ–ը հաստատել է, որ կինը Ադրբեջանում գե րության մեջ է։

«Մարալի անհետանալու պահից հետո դիմել ենք պատկան կառույցներին, որպեսզի փորձենք որևէ տեղեկություն ձեռք բերել նրա կարգավիճակի մասին։

Մարալն իր ազգականի հետ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո գնացել էր Շուշի, որպեսզի իր իրերն այնտեղից դուրս բերի և անհետացել է։ Նրա հեռախոսին պատասխանում էին ադրբեջանցիները և կա՛մ ասում էին, որ գե րի են վերցրել նրան, կա՛մ էլ` որ սպ անել են»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով`այժմ ՄԻԵԴ–ն է զբաղվում Մարալի հարցով, և իրենք էլ հետևում են իրադարձությունների ընթացքին այն հույսով, որ նա շուտով կվերադառնա Հայաստան։

Սինանյանը հայտնեց նաև, որ Մարալի հետ Շուշիի ուղղությամբ մեկնած տղամարդը ևս գե րի է ընկել։

Սակայն վերջինիս մասին, ի տարբերություն Մարալի, հայտնի է եղել, որ ողջ է. ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել նրա մասնակցությամբ։ Ավելին, նրան որպես ահաբեկիչ են ներկայացրել։

Տղամարդը երկար տարիներ առաջ է տեղափոխվել Արցախ, իսկ կինը` վերջերս` օգոստոսին։

Նշենք, որ Մարալը ՀՀ և Լիբանանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Նա նախորդ տարվա օգոստոսի 4-ի Բեյրութում հնչած պայթյունից հետո՝ օգոստոսի 29-ին, քրոջ հետ Հայաստան է տեղափոխվել։ Նրանք ցանկություն են հայտնել ապրել Արցախում և մեկ ամիս անց արդեն իսկ Շուշի քաղաքի հյուրանոցներից մեկում տեղավորվել են՝ մինչև բնակության համար հատկացվելիք տան հանձնումը:

Պատերազմը սկսվելուց հետո քույրերը տեղավորվել են Գորիսում, սակայն նրանց ունեցվածքը մնացել է Բերձորում (Լաչին): Հրադադարի հայտարարման օրը՝ նոյեմբերի 10-ին, կարծելով, որ կարող են անվտանգ տեղափոխել իրենց ապրանքները Բերձորից, Մարալը, իրենց ծանոթ մեկ այլ հայրենադարձի՝ Վիգեն Էուլջեկչյանի հետ, գնացել են Բերձոր, որից հետո` Շուշի։ Դրանից հետո էլ նրանք անհետացել են։