«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում:

Մանուկյանն առաջարկում է, որ պետության կողմից երաշխավորված ավանդի չափը որոշի ոչ թե խորհրդարանը օրենքի ընդունման միջոցով, այլ Կենտրոնական բանկը՝ հինգ տարին մեկ պարբերականությամբ: Մանուկյանն իր այս առաջարկը հիմնավորում է նման որոշումները քաղաքական ազդեցությունից զերծ պահելու ցանկությամբ:

Բայց, մյուս կողմից, գործող օրենսդրությամբ վերադարձման ենթակա ավանդի չափն ամրագրված է օրենքով և ենթակա է պարտադիր կատարման, մինչդեռ եթե գումարի չափը հաստատվի ԿԲ-ի կողմից, դրա վերադարձման երաշխավորվածությունը կդառնա խիստ կասկածելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: