Երևանի «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու անդամ ՔՊ-ական Աշոտ Մնացականյանը, ով նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրենն է, համացանցում գերի ընկնելու մասին հումորներ է անում։

Հիշեցնենք, որ Աշոտ Մնացականյանը տնօրեն նշանակվելուց հետո հայտնի դարձավ նրանով, որ իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրեց և ինքն իրեն կրկնակի պարգևատրեց։