Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է.

«Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռազմագե րիների փոխանակման հարցում:

Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում:

«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների»,- ասել է նա: