ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Երիցյանին Շրջակա միջավայրի նախարարության «բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝


Գագիկ Երիցյանին ազատել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: