Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediaport-ը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրանց դուստր Մարիամ Փաշինյանն այսօր խիստ գաղտնի այցով մեկնում են ՌԴ:

Մեզ հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանին ուղեկցել են մեկ տասնյակից ավելի զինված անվտանգության աշխատակիցներ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը անվտանգության աշխատակիցների խումբ է խնդրել նաև ռուսական կողմից:

Հիշեցնենք, որ Mediaport-ի տեղեկություններով Աննա Հակոբյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցով: Նկատենք, որ մինչ այս պահը ՀՀ իշխանությունն այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել: