Գործընկերներիս հետ ավարտին հասցրեցինք ՀՀ քրեական օրենսգիրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում («Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը (բացառությամբ` անձին զրպարտելը կամ վիրավորելը), որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» և «Համացանցում անձին վիրավորելը կամ զրպարտելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով») փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Դրանցով կքրեականացվի «Ֆեյքերի ֆաբրիկաները» և «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը», նախագծերը շուտով կներկայացնեմ, «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերների դրական եզրակացությունից հետո այն կմտնի ԱԺ լիագումար նիստ և կստանա օրենքի ուժ»,-հավելել է նա: