Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ - Երեւան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:


Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: