Ритм Евразии պարբերականը, վկայակոչելով քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան գրառմանը, հաղորդում է, որ Հայաստանն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում՝ հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ։

Ավելին, պարբերականը գրում է, որ ներկայումս ինտենսիվ կերպով մշակվում է Թուրքիայի հետ «Երկկողմ հարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու մասին» արձանագրությունը։

Ընդ որում՝ Թուրքիան, դրել է մի շարք նախապայմաններ Հայաստանի դիմաց՝ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը,ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։