«Երկրաշարժը տեկտոնական էր՝ պայմանավորված մեր սեյսմաակտիվ գոտով: Այն 4,7 մագնիտուդով էր. ոչ մի խոսք չի կարող գնալ բիոլոգիական կամ այլ զենքի մասին. դա բնական երևույթ էր: Ունենք հետցնցումային սեյսմիկ ակտիվություն: Եթե ասում ենք հետցնցում, ենթադրում ենք, որ մագնիտուդը կլինի մայր ցնցումից ավելի թույլ, ինչը տեսանք երեկ»,- անդրադառնալով փետրվարի 13-ին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժին՝ ասել է սեյսմոլոգ Սոս Մարգարյանը: Նրա խոսքով՝ այս երկրաշարժի հետցնցումները կարող են տևել մինչև 10-20 օր. «Գնալով մարում է. այս պահին ունենք ավելի քան 110 հետցնցում, որից զգացել ենք 2-րդը, թե 3-րդը, մնացածը եղել են շատ թույլ»:

Հիշեցնենք՝ Սոս Մարգարյանը մասնկացում էր «Հայաստանի սեյսմիկ անվտանգությունը. միֆեր և իրական խնդիրներ» թեմայով քննարկմանը: