«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հայ հասարակությունը քննարկում է հայկական ավիացիայի շուրջ ծագած հերթական սկանդալը՝ Boeing 737 տիպի օդանավի առեւանգման եւ Իրանում կատարած վայրէջքի հետ կապված, Քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածում, թե «Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին եւ ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:

Սակայն ամբողջ հարցն այն է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այս օրերին Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ հանգստի է մեկնել։ Փետրվարի 7-ին, մեր տեղեկություններով, նա Երեւան-Դուբայ-Մալդիվներ չվերթով մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու։ Սպասում էին, որ պետք է վերադառնար նախօրեին, սակայն դեռ չի վերադարձել։ Թեեւ կոմիտեում վաղուց հաշտվել են առանց ղեկավարի աշխատելու իրողության հետ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում