Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,- ասված է հայտարարության մեջ։