Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա:  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին», եւ պահվում են միայն «ահաբեկիչները եւ դիվերսանտները»։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Հայաստանը որեւէ տեղ դիվերսանտներ եւ ահաբեկիչներ չունի եւ նման ձեւակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների եւ այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:


Նշենք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ռազմագերիները, որոնք եղել են իրենց մոտ, բոլորին վերադարձրել են։

«Այդ մարդիկ (Ադրբեջանի կողմից պահվողները) այդ կատեգորիայի մեջ չեն մտնում, դրանք ահաբեկիչներ եւ դիվերսանտներ են, եւ Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա անտեղի է»,-ասել է Ալիեւը։

Ալիեւ. Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին»