Լրագրող Թաթուլ Հակոբյանը Պետրոս Ղազարյանի հետ զրույցում նոր մանրամասներ է բարձրաձայնել, որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմի վերջին օրերին հայկական կողմից Իսկանդեր հիթիռների կիրառմանը։

«Հայկական բանակի բարձրաստիճան գեներալներից մեկը պատերազմի ավարտից անմիջապես հետո ինձ հետ մասնավոր զրույցում պատմել է, որ մեր Իսկանդերը 3 անգամ կրակել է, ուղղությունն էլ է ասել, նաև ասել է, թե մեր Իսկանդերը որտեղից է կրակել, ինչը ես բնականաբար չեմ բարձրաձայնի։ Կրակել է լրիվ անիմաստ, այն ժամանակ, երբ պատերազմի ելքն էլ էր վճռված, Շուշիի ելքն էլ էր վճռված»