Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են վարել: Այս մասին հաղորդել է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ֆրանսիան կարող են զգալի ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում:
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ ունեն»:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են 2 երկրների և նրանց քաղաքացիների անվտանգությանը: