Իտալիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ԼՂ հարցով բանաձեւ է ընդունել: Այն ներկայացրել է կոմիտեի նախագահ Պիերո Ֆասինոն, հաղորդում է Agenzia Nova-ն:

Բանաձեւը Իտալիայի կառավարությանը կոչ է անում հասնել բոլոր ռազմագերիների ազատ արձակման, կողմերին խրախուսել կառուցողական աշխատանքի, ներկայացնել ականապատ շրջանների քարտեզները, աջակցել համապատասխան ֆորումներին ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության նախաձեռնությունները: Իտալիայի կառավարությունը պետք է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին կոչ անի ակտիվ մասնակցել կողմերի միջեւ բանակցություններին՝ ուղղված Կովկասում այդ անկայունության երկարաժամկետ լուծմանը: Բացի այդ, բանաձեւում նշվում է, որ հաշվի առնելով Իտալիայի եւ երկու կողմերի միջեւ հիանալի հարաբերությունները՝ երկիրն առաջ է տանում վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, որոնք պայմաններ են ստեղծում հետագա հաշտեցման եւ բանակցությունների վերսկսման համար: