«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկման պատճառով մարտի 25-ի ժամը 08:00-14:00-ը կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի բանավան թաղամասի, Սուրենավան, Արմաշ և Երասխ գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ նշելով, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։