«Ես էլ եմ հիասթափված ինձանից էլ, ընդդիմությունից էլ, որովհետև ես կարծում եմ, որ կարելի էր ավելի արրդյունավետ աշխատել, բայց չսկսեմ արդարանալ․․․»,- հարցազրույցի ժամանակ նկատեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ «Ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից․ բնական է, որովհետև սպասում էր, որ էդ խնդիրը պիտի լուծի, մյուս կողմից էլ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն։ Դա այդքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը»,- ասաց նա:
Մանուկյանի համոզմամբ՝ մոտիվացիայի խնդիր էր. «Օրինակ, ինձ՝ որպես վարչապետի թեկնածու, ասում էին՝ դու էլ Նիկոլի պես խոսա, ասա, որ, օրինակ, աշխատավարձերը բարձրացնելու ենք և այլն, բայց ես ասում էի՝ սա էն խնդիրն է, որ արժի ազգային մոտիվացիայով գնալ»,- նշեց Մանուկյանը։