«Ի սկզբանե երևում էր, որ դա հակասահմանադրական է, ես զանգեցի, Քոչարյանին շնորհավորեցի»,- այսօր՝ հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշմանը՝ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Տեսե՛ք, ամենաշատ հարվածները Նիկոլ Փաշինյանը դատարաններին հասցրեց, բայց, փաստորեն, Հայաստանում դատական համակարգը բավականին կայացած է․ մենք չէինք իմանում։ Այսինքն՝ դատավորներն իրենց խղճով և օրենքով են առաջնորդվում»,- հավելեց Մանուկյանը։