«Հայփոստ» ընկերության ծառայությունների սակագները մայիսի 1-ից կբարձրանան: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս մասին որոշումը կկայացնի մարտի 31-ի նիստին: Ի դեպ, նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս նոյեմբեր ամսից ուսումնասիրում էր ընկերության ներկայացրած փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտը:

Օրինակ, փոստային բացիկի եւ մինչեւ 100 գրամ քաշով նամակի առաքման ծառայության սակագին կսահմանվի 230 դրամ, 101 գրամից մինչեւ 250 գրամ քաշով նամակինը՝ 410 դրամ: Իսկ ահա 251 գրամից մինչեւ 500 գրամ քաշով նամակն ուղարկելը կարժենա 710 դրամ, 501 գրամից մինչեւ 1000 գրամ քաշով նամակը՝ 1260 դրամ:

Գյուղերում պաշտոնական պարբերականի յուրաքանչյուր առաքման համար կսահմանվի 38 դրամ սակագինը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի հասցեներով եւ զորամասերից ուղարկվող հասարակ բացիկների, փոստային բացիկների առաքումը անվճար կլինի: