Այսօր՝ Սուրբ Զատկի նախօրյակին մայրաքաղաքի մթերային խանութներում մարդկային մեծ կուտակումներ են: Հիմնական պատճառը խանութներում ձվի դեֆիցիտն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի խանութներում գրեթե անհնար է գտնել հավկիթներ:

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են մարդիկ իրար հրմշտում խանութներից մեկում՝ ձու գնելու համար: Նշենք, որ խանութներում ամեն գնորդի մեկ տուփից ավել չեն տալիս, որ բոլոր հաճախորդներին հասնի: