ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Օնիկ Գասպարյանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու մասին։


Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը։