Մեծ թվով դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգվել. Վերջին երեք տարում բացվել է 60 նախակրթարան: Այս տարի 8-ը ամբողջությամբ նորոգված, վերակառուցված ավագ դպրոց է շահագործման հանձնվելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բացի այդ այս տարի 16 մոդուլային դպրոցների շինարարություն ենք սկսել, եւ հուսով եմ, որ այս տարի դրանք եւս կհանձնվեն շահագործման»,-ասաց նա: