Վերջին ամիսներին Հայաստանում անընդմեջ արժեզրկվում է հայկական դրամը։ Ընդ որում, դրամի արժեզրկման տեմպն աննախադեպ արագացել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում, որը կազմել է շուրջ 10 դրամ և այս պահին փոխանակման կետերում տատանվում է 541,5 առք և 544 վաճառք արժեքով։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի նախօրեին ամերիկյան 1 դոլարը գնվում էր 483-486 դրամով, իսկ մոտ 10 օր առաջ այն 526-530 դրամի միջակայքում էր։