«Փաստինֆոյի» եթերում լրագրողի հարցին՝ Քոչարյանն ո՞ւմ խաղն է խաղում, «Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը պատասխանեց․ «Փաշինյանի խաղն է խաղում։ Բացարձակապես չորսն էլ նույնն են, նույն կոյուղաջրերն են, և կատարում են նույն առաջադրանքը»։

Հարցին՝ ո՞րն է նպատակը, Պ․ Մանուկյանը պատասխանեց․ «Հիմնական նպատակը Մեղրին է։ Շուտով ազգովի կտեսնենք, այդ խաղի մեկնարկն արդեն տված է։ Ես երկու շաբաթ առաջ եմ եղել Մեղրիում՝ Նախիջևանի կողմից արդեն սահմանը բացում են, լայնացվում է սահմանը, որը շատ վտանգավոր է։ Ամբողջ Հայաստանը հայտնվելու է պարկի մեջ»,- ասաց ազատամարտիկը։

«Հիմա խոսում են, թե Հադրութի շրջանները պետք է վերադարձվեն Արցախին․ ինչ էլ ուզում են վերադարձնեն, ուղղակի մեր պարկը մի քիչ մեծ է լինելու, եթե մենք Մեղրիի այդ տարածքը հանձնենք»,- ասաց Պ․ Մանուկյանը։