«Մեզ ի՞նչ ա թվում, որ մեր խորհրդարանում դատափետող ելույթներ ենք ունենում, դա մեծ ազդեցություն ա ունենում Ադրբեջանի վրա՞․․․ Իրենք նայելու են, ասեն՝ ըհը՛, մի հատ պուրակ բացեցինք, ամբողջ երկիրը խառնվել ա իրար։ Իսկ ի՞նչ ենք անում, որ էդ պուրակները չբացվեն․․․»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը․․․ Թե՞ ձեզ թվում ա, որ դուք ստեղ հայերենով Ալիևին շան տուր եք տալիս, դա ինչ-որ ազդեցություն ունի աշխարհի վրա։ Թե՞ աշխարհը նստած հետևում ա մեր ԱԺ նիստը և խնդրել ա սինխրոն թարգմանեն, որ էս ելույթները լսի․․․»,- ասաց Մարուքյանը։

«Բա միջազգային դիվանագիտական աշխատանքն ո՞ւր ա․ ամբողջ աշխարհը պետք ա տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք ա թուրք-ադրբեջանական տանդեմը»,- հավելեց ԼՀԿ ղեկավարը։