Իմ գրոտեսկային համեմատությունը վերաբերել է մի պատգամավորի, որը դավաճանել է իր քաղաքական թիմին, այն ընտրողներին, որոնք իրեն ձայն էին տվել՝ լինելու նեցում այս քաղաքական թիմին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը, որտեղ նա «Իմ քայլը» լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին համեմատել էր ուսապարկի հետ՝ նմշելով, որ եթե իր փոխարեն ուսապարկ լիներ, մեկ է ընտրվելու էր «Իմ քայլի» հեղինակության շնմորհիվ:

«Եթե ես դավաճանեմ իմ քաղաքական թիմին եւ իմ ընտրողներին, որոնք ինձ բերե, հասցրել են Ազգային ժողով, կարծում եմ՝ նման գրոտեսկային համեմատությունը տեղին կլինի նաեւ իմ նկատմամբ եւ ցանկացածի նկատմամբ: Քաղաքական դավաճանությունը եւս դավաճանություն է»,-ասաց նա:


Դիտարկմանը, որ իրենց թիմին մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ, նա ասաց. «Իսկ ո՞վ է մեղադրում, այդ մեղադրողների մեծ մասը տարիներ շարունակ աչքի է ընկել պետության թալանով, բանակի թալանով: Այդ մարդկանց լկտիությունը հասել է այն աստիճանի, որ ծաղրում են ՀՀ վարչապետին զինվորներին թարմ միրգ տալու համար, ասում են՝ ելակով է բանակ պհում: Եփած ցորենով պիտի երեւի պահեր: Դուք բոլորդ տեսել եք այդ դավաճանության մեջ մեղադրողների դղյակները»: