Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարել է, որ Սյունիքը /օգտագործել է Զանգեզուր տերմինը/ ադրբեջանական տարածք է, որը իբրեւ թե «հայերին փոխանցվել է 101 տարի առաջ՝ 1920 թվականին»։ Նա նաեւ ադրբեջանական է համարել Սեւանա լիճը եւ Երեւանը։

Այնուհետեւ հայտարարել է, որ ինքը հայտարարել է, որ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական հողեր եւ շեշտել, որ չի ասել տանկերով, բայց ասել է, որ կվերադառնան։ Ալիեւը նշել է, որ Զանգեզուրի միջանցք արդեն վերադարձել են, ու հարց է տվել, իսկ ինչու չվերադառնալ Երեւան /օգտագործել է Իրեւան ձեւը/։