Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից Արցախյան պատերազմում իր կրած պարտության ամբողջ մեղքը, ըստ Էության, բարդեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա` փորձելով ցույց տալ, թե իբր նրանք ձախողել են բանակցային գործընթացը: Ավելին, նա այնքան հեռու գնաց, որ որոշեց թափանցիկ ակնարկներով Ռոբերտ Քոչարյանին մեղադրել թուրքական գործակալ լինելու մեջ` թերևս այդպիսով փորձելով իր վրայից մաքրել դավաճանության ու թուրքական գործակալ լինելու պիտակը, որով նրան կնքել են ընդդիմադիրները:

Նրա խոսքով, եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, ապա նա Արցախը դուրս կթողներ բանակցային գործընթացից, կամ եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, նրա օրոք Ազգային ժողովի դահլիճում կգնդակահարեին Արցախն ազատագրած վարչապետին ու ԱԺ նախագահին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում