«Նորմալ, խելացի քաղաքացուն եթե հանքի անուն տաս, թքելու ա հանքի անունը տվողի դեմքին, որովհետև անգամ միջազգային ստանդարտներով շահագործվող, ամենալավ ֆինանսավորված հանքերի հետևանքներն արդեն վաղուց պարզ են: Բոլոր հանքերը, որոնք հնարավոր ա փակել, արդեն վաղուց փակվել են: Ո՛չ մի նորմալ պետություն նոր հանք չի բացում: Դրա հետևանքով գերմանացիները, քո լավ չեխերը, որոնց դու հիմա ներկայացնում ես ու ասում, որ իրենք են բացելու հանքը, եկել են միամիտ հայերին են ուզում համոզեն: Իսկ դու հիմա մեզ ասում ես՝ հանքային տուրիզմ կզարգացնենք: Դա տուրիզմի գաղափարախոսության մեջ ոչ մի ձև չի տեղավորվում»,- Մարգահովիտում նոր հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիայի ժամանակ, դիմելով հետազոտական աշխատանքները համակագողին, ասաց

բնապահպաններից մեկը: «Հո գոռալով չի՛, հանգի՛ստ»,- արձագանքեց ներկայացուցիչը: «Արա՛, եկել ես մարդկանց էշի տեղ ես դնում, ուզում ես չջղայնանա՞մ»,- ի պատասխան ասաց բնապահպանը: