«Համաձայն չեմ, որ մենք պետք է չխոսենք անցյալի մասին, չէ՛, պետք է խոսենք, որովհետև անցյալը մեր ներկան է, ապրում ենք անցյալի կերտած ներկայում: Էն մարդիկ, ովքեր փորձում են մոռացության տալ անցյալը, փորձում են իրենց հանել ներկայի պատասխանատվությունից»,- անդրադառնալով վերջին օրերին ամբիոնից հնչող ելույթներին, ասաց իմքայլական պատգամավոր Արման Եղոյանը: «Վերջերս եմ իմացել այս մասին, երևի ես վերջինն էի ՀՀ-ում, որ իմացա, քանի որ բոլորը գիտեին: Ուրեմն, մեր բանակի փառապանծ գեներալներից մեկը կառուցում է քառահարկ առանձնատուն, չգիտենք՝ ինչ փողերով, ում ուժերով, բայց սա ամբողջը չի, իր կառուցած առանձնատունը վաճառում է մեր բանակի վրա: Բանակն էլ իրեն է նվիրում իր տունը»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, ըստ մամուլի հրապարակումների, այդ գեներալը Մովսես Հակոբյանն է: