Վրաստանում հանդիպումների ժամանակ քննարկվել են հնարավոր բոլոր ծրագրերը, առաջարկությունները, տրանսպորտային բոլոր հնարավոր լուծումները. կան տարբեր սխեմաներ, 3+3 եւ այլն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք բոլորը քննարկեցինք: Բոլորի համար հասկանալի է, որ փակուղու մեջ գտնված Հայաստանը պետք է դառնա խաչմերուկ, բայց կան մեծ թվով դժվարություններ, ինչպես ես դու ճանապարհ բացելու Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ: Մինևեւ այդ ճանապարհ բացելը հազար ու մի քայլ կա, որ պետք է արվի եւ առաջին հերթին Ադրբեջանի կողմից, Թուրքիայի կողմից: Ինչպե՞ս ենք մենք մոռանալու Եղեռնը: Բայց այն, որ Հայաստանն ավելի ակտիվ եւ քաղաքական եւ դիվանագիտական, եւ տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ, փաստ է»,-ասաց նա: