Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Արցախի ՊԲ-ը զոհված ևս 193 զինծառայողների անուններ է հրապարակվել...
Ցուցակում Արցախի Մարտունու քաղաքի կամավորականների անուններ էլ կան, որոնց ես շատ լավ ճանաչում էի և տեղյակ եմ, որ նրանց մարմինները ճանաչելի էին` ԴՆԹ փորձաքննություն չի նշանակվել, և նրանք անհայտ կորածների ցուցակներով չէին անցնում։ Այդ տղաներից մի քանիսը Մարտունու գերեզմանատանն են հուղարկավորվել, մյուսները` Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Ընդ որում, այդ ցուցակում ընդգրկված զոհվածներից մեկի հարազատներին Հարությունյան Արայիկը էս վերջերս «Մարտական Խաչ» շքանշան է հանձնել (լրատվակայքում կա ինֆոն)..
Ցուցակում հարազատիս անունն էլ կարդացի..․ Զոհվել է նոյեմբերի 3-ին (մարմինը ճանաչելի էր, ԴՆԹ թեստ չի հանձնվել) տեղափոխվել է Երևան և մի քանի օր անց հուղարկավորվել Եռաբլուրում։
ՀՀ Պաշտպանության նախարարություն, Պաշտպանության Բանակ, ե՞րբ եք վերջ տալու էս բարդակին։ Ինչո՞ւ եք տղերքի անունները զոհվելուց և հուղարկավորվելուց 5-6 ամիս անց հրապարակում և ինչքա՞ն թաքցված անուններ դեռ ունեք։
Վերջը սրա համար որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ։