Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է, հանդիպում է ունենում համայնքների բնակիչների հետ: «Շատ կարևոր հարց է հնչում, ասում են՝ ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտագության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի վրա: Մենք ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախումբ ու Կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է, որ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»,- Ռինդ համայնքում հայտարարել է Փաշինյանը: «Շատերի մոտ հարց է ծագում՝ բա ինչո՞ւ Արցախյան պատերազմի ընթացքում էդ համակարգը չաշխատեց էնպես, ինչպես ժողովուրդը կուզեր: Դրա համար մի պարզ պատճառ կա. ըստ էության, անվտանգային այդ համակարգը տարածվում է ՀՀ այն սահմանների վրա, որը ՀՀ-ն ինքը 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է»,- հավելել է նա: